ՄՄարիամ Մխիթարյան

Երրորդ փորձն էլ ձախողվեց

Երրորդ փորձն էլ ձախողվեց

2019-ի երկու ձախողումներից հետո Իրանը կրկին չի կարողացել ուղեծիր դուրս բերել երկրից հեռակառավարվող «Զաֆար» արբանյակը: Ըստ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ «Սիմորգ» հրթիռակիրը չի կարողացել անհրաժեշտ արագություն ստանալ՝ արբանյակը ուղեծիր հասցնելու համար: Նախատեսված էր, որ «Զաֆարը» օրվա ընթացքում 15 թռիչք պետք է կատարեր Երկրի շուրջ:

Թեհրանը հայտարարել է, որ իրանական արբանյակները ռազմական նպատակներ չեն հետապնդում, դրանք անհրաժեշտ են եղանակը ուսումնասիրելու, բնական աղետները կանխատեսելու համար: Սակայն նախորդ մեկնարկները միջազգային քննադատության էին ենթարկվել: Իսրայելը և Միացյալ Նահանգները ենթադրում են, որ Իրանի տիեզերական ծրագիրը կարող է նպաստել հեռահար բալիստիկ հրթիռների զարգացմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում