ՌՌոզա Խաչատրյան

ԱՄՆ հայերը կոչ են անում չկրճատել օգնությունը Արցախին

ԱՄՆ հայերը կոչ են անում չկրճատել օգնությունը Արցախին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել հայերին թույլ չտալ կրճատել Արցախին հատկացվող ԱՄՆ օգնությունը: Վերջերս ԱՄՆ վարչակազմը Կոնգրես էր ներկայացրել արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնությունը 21%-ով կրճատելու նախագիծ:

«Հիմա, ինչպես նախկինում, անհրաժեշտ է, որ Կոնգրեսը միջոցներ ձեռնարկի Արցախին հատկացվող օգնությունը չկրճատելու ուղղությամբ: Ձեր սենատորներն ու ներկայացուցիչները դա կանեն միայն այն դեպքում, եթե դուք, ձեր ընտանիքն ու ընկերները նրանց ասեք, որ դա ձեզ համար առաջնահերթություն է»,- ասվում է ANCA-ի Ֆեյսբուքի ուղերձում:

Այդ նպատակով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն առաջարկում է իր կայքում լրացնել առցանց դիմում՝ ԱՄՆ ղեկավարությունից պահանջելով շարունակել ֆինանսավորել Արցախում HALO Trust ծրագիրը:

HALO Trust-ը բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն է, որը 2010 թվականից Արցախում զբաղվում է ականազերծմամբ: Գործունեության 10 տարվա ընթացքում կազմակերպությունը ականազերծել է 10 հազար դաշտ, վնասազերծել է մոտ 10 հազար կասետային ռումբեր և այլ պայթուցիկ միջոցներ:

Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): ԱՄՆ-ը Հայաստանից հետո միակ երկիրն է աշխարհում, որն ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին՝ առանց նրա անկախությունը ճանաչելու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում