ՍՍոնա Աղբալյան

Ադրբեջանում ընտրություններն անցել են աննախադեպ խախտումներով

Ադրբեջանում ընտրություններն անցել են աննախադեպ խախտումներով

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը. մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 45 տոկոսը:

Ընտրություններն ուղեկցվել են աննախադեպ խախտումներով: Որոշ ընտրատեղամասերի մոտ բախումներ են եղել նաև հաշվարկի ընթացքում, նույն տեղամասից գողացել են քվեատուփը:

Համացանցում հայտնվել են կադրեր ընտրատեղամասերից, որտեղ քվեների հաշվարկը սկսվել է քվեարկության ավարտից ժամեր առաջ. արձանագրվել է նույնիսկ մահվան դեպք: Ռուսաստանցի, վիետնամցի և իսրայելցի դիտորդները, սակայն, ընտրությունները օրինակելի և թափանցիկ են որակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում