Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Արաբական միջխորհրդարանական միությունը մերժել է «Դարի գործարքը»

Արաբական միջխորհրդարանական միությունը մերժել է «Դարի գործարքը»

Ցանկացած համաձայնագիր, որը չի նախատեսում պաղեստինյան պետության ստեղծում՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում և Երուսաղեմ մայրաքաղաքով, անընդունելի է: Այս մասին ասված է Արաբական միջխորհրդարանական միության 30-րդ արտահերթ համաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ:

SANA-ի փոխանցմամբ՝ համաժողն անցկացվել է փետրվարի 8-ին, Հորդանանի մայրաքաղաք Ամանում:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Երուսաղեմը բռնազավթիչ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը վտանգավոր էսկալացիայի է հանգեցնում, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:

Նշվում է, որ, այսպես կոչված, «Դարի գործարքը» պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու բազմաթիվ փորձերից մեկն է, ինչի առիթով անհրաժեշտ է համատեղել արաբ խորհրդարանականների ջանքերն՝ ի պաշտպանություն պաղեստինյան հարցի:

Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել բողոքի ցույցեր կազմակերպել պաշտոնական հաստատությունների առջև՝ բռնազավթիչների հանցավոր գործողությունները բացահայտելու և իրենց մերժումն արտահայտելու համար:

Կարևորվել է նաև արաբական միջխորհրդարանական միության 29-րդ համաժողովին ստանձնած պարտավորությունը, որով մերժում էր սիոնիստական ​​սուբյեկտի հետ հարաբերությունների կարգավորումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում