Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Ֆրանսիայի ԶՈՒ-ն Մալիում 30 ահաբեկչի է ոչնչացրել

Ֆրանսիայի ԶՈՒ-ն Մալիում 30 ահաբեկչի է ոչնչացրել

Ֆրանսիական զինված ուժերը երկօրյա գործողություն են իրականացրել Մալիի երկու տարբեր բնակավայրերում՝ ոչնչացնելով «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 30 զինյալների: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Գուրմայի շրջանում իրականացրած հատուկ գործողության ընթացքում ավելի քան 20 զինյալ և մի քանի մեքենա է վերացվել, իսկ Լիպտակոյի շրջանում, որ գտնվում է Մալիի և Բուրկինա Ֆասոյի սահմանին՝ ևս 10-ը: Գործողությանը ներգրավվել են մարտական ​​ինքնաթիռներ, անօդաչու սարքեր և երկու ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ ներկայում Արևմտյան Աֆրիկայի երկրներում գործում է 4,5 հազարանոց ֆրանսիական զորախումբ: Անցյալ շաբաթ հայտարարվեց, որ հակաահաբեկչական պայքարի շրջանակում ևս 600 զինվորներ են ուղարկվել տարածաշրջան:

Բացի այդ, կոնկրետ Մալիում գործում են ՄԱԿ-ի 13,000 խաղաղապահներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում