ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը կշարունակի Բելառուսին նավթ մատակարարել առանց զեղչի

Ռուսաստանը կշարունակի Բելառուսին նավթ մատակարարել առանց զեղչի

Ռուսաստանը կշարունակի Բելառուսին նավթ մատակարարել կոմերցիոն պայմաններով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող Բելառուսի համար զեղչեր անել:

«Մենք կօժանդակենք ռուս արտադրողների և բելառուս սպառողների միջև համաձայնագրի ստորագրման գործում, սակայն չենք կարող կտրուկ փոխել մեր երկրում նավթային ոլորտի կարգավորումների պայմանները: Ինչպես գիտեք, նավթի գինը ձևավորվում է շուկայում, այլ ոչ թե վարչական միջոցներով: Բոլոր պայմանները կպահպանվեն»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում