ՄՄարիամ Մխիթարյան

Սոչիում կայացել է Պուտին-Լուկաշենկո առանձնազրույցը

Սոչիում կայացել է Պուտին-Լուկաշենկո առանձնազրույցը

Սոչիում կայացել է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Վլադիմիր Պուտինի առանձնազրույց, որը տևել են ընդամենը մեկ ժամ: Ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ չնայած ռուսական պատվիրակության մի մասի բացակայությանը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, սակայն հիմնական թեմաները կքննարկվեն, երբ պատվիրակության անդամները հասնեն Սոչի: Բանակցություններին պետք է մասնակցեն Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Միխայիլ Բաբիչը, միջազգային հարցերով նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով նրանց օդանավը վայրէջք էր կատարել ոչ թե Սոչիում, այլ Մինվոդիում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում