ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինը կոչ է արել խուճապ չառաջացնել

Պեկինը կոչ է արել խուճապ չառաջացնել

Չինաստանը համաշխարհային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի հարցով խուճապ չառաջացնել և հրաժարվել չափազանց խիստ միջոցներ կիրառելուց: Նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը, գրում է РИА новости-ն:

Չինաստանի նախագահը վստահեցրել է, որ երկրի իշխանությունները ձեռնարկել են առավել խիստ և համապարփակ միջոցներ հիվանդության տարածման դեմ պայքարի ուղղությամբ, և այժմ այդ միջոցները «արդեն արդյունք են տալիս»:

ԱՄՆ նախագահն էլ իր չինացի գործընկերոջը խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հանգիստ արձագանքել ստեղծված իրավիճակին և պատրաստակամություն է հայտնել աջակցել Պեկինի ջանքերին նոր տեսակի վիրուսի դեմ պայքարի հարցում, իր փորձագետներին ուղարկել Չինաստան և օգնել այլ եղանակներով:

Չինաստանի իշխանությունները համաճարակի բռնկումից հետո բազմիցս քննադատել են Միացյալ Նահանգներին և մի շարք այլ երկրների՝ իրավիճակին կտրուկ արձագանքելու և չափից դուրս սահմանափակող միջոցներ կիրառելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում