Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիան կրկին կրակի մեջ. ռազմական գործողությունների ամփոփում

Սիրիան կրկին կրակի մեջ. ռազմական գործողությունների ամփոփում

Սիրիայում չեն դադարում արյունալի մարտերը: Aleppo Media Resource-ի փոխանցմամբ, փետրվարի 6-ի ողջ օրն ու նույնիսկ ուշ երեկոյան, սիրիական օդուժը Հալեպի նահանգի հարավում՝ Բարկում գյուղի մոտակայքում, թիրախավորել է ջիհադիստներին:

Նահանգի արևելքում՝ Ջեբ-Բարազի գյուղի շրջանում, Սիրիայի կառավարական ստորաբաժանումները գնդակոծել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների հենակետերը: Ահաբեկիչները պատասխան կրակ են բացել, բայց զոհերի, վիրավորների և կորուստների մասին տեղեկություններ չկան:

Թե՛ ընդդիմադիր մամուլը, թե՛ Սիրիայի պետական լրատվամիջոցները փետրվարի 6-ի ողջ օրը հաղորդում էին Հալեպի նահանգի հարավում գտնվող Խալսա և Ալ-Կալաջիա գյուղերի ուղղությամբ ընթացող արյունալի բախումների մասին: SANA-ի փոխանցմամբ՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկչներն զգալի վնասներ են կրել:

Հալեպ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած շրջանում Ասադի բանակը հրետանային և հրթիռային գրոհներ է նախաձեռնել Անդան և Հրեյթան գյուղերում գտնվող զինյալների ապաստարանների ուղղությամբ,  ոչնչացնելով նրանց հրթիռային արձակիչները:

Ինչպես և կանխատեսել էինք՝ Սերաքիբ ռազմավարական նշանակության քաղաքի  ազատագրումից հետո Սիրիայի կառավարական ուժերի հիմնական թիրախն այժմ ընդամենը 15 կմ հեռավորությամբ ընկած Իդլիբ քաղաքն է դարձել, որն ամեն կարգի ահաբեկիչների հիմնական բաստիոնն է դարձել: Ընդ որում, փոխանցվում է, որ կառավարական ուժերը գործի են դրել ոչ միայն օդուժը, այլև Step news-ի փոխանցմամբ՝ հրետանային զենք են կիրառել Իդլիբի ուղղությամբ: Իրանամետ, այսպես կոչված, առանձին պարտիզանների հաջողվել է նույնիսկ քաղաք ներթափանցել:

Նուսրայական ահաբեկիչների հետ սերտ առնչություններ ունեցող Halab Today պարբերականը գրեց, որ փետրվարի 6-ին կենաց ու մահվան կռիվ է ծավալվել Իդլիբին մոտ գտնվող Աֆես գյուղի տարածքում, որը դեռ կեսօրին գտնվում էր Թուրքիայի կողմից օժանդակվող և ֆինանսավորվող «Սիրիայի ազատ բանակի» զինյալների վերահսկողության ներքո: Արդեն ուշ երեկոյան, սակայն, լոնդոնյան SOHR-ը փոխանցեց, որ Ասադի բանակը գրավել է գյուղը և շարժվում է առաջ:

Դրանից հետո «Սիրիայի ազատ բանակի» աղբյուրները թուրքական մամուլին տեղեկացրին, որ ռազմական գործողությունների ընթացքում կարողացել են մասամբ վերահսկողություն հաստատել հարակից Կարատին գյուղում, բայց որևէ այլ աղբյուր լուրը չէր հաստատում: Նույն իրավիճակն էր նաև «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինյալների լրատվական ռեսուրսի՝ IBA գործակալության դեպքում, որը  փետրվարի 7-ի լույս գիշերը՝ ժ. 4-ի սահմաններում հաղորդեց, որ զինյալներին հաջողվել է հարձակվել սիրիական բանակի դիրքերի վրա՝ Իդլիբի նահանգի Դադիխ գյուղի ծայրամասում, ինչպես նաև հրետանային հարվածներ հասցնել Նայրաբ գյուղում:

Լուրը չհաստատեց անգամ թուրքական մամուլը, բայց Yeni Şafak-ը մեկ այլ կարևոր տեղեկություն հայտնեց այն մասին, որ Թուրքիան հավելյալ 20 տանկ է մտցրել Իդլիբ՝ պատրաստվելով խափանել կառավարական ուժերի մուտքը նահանգային կենտրոն:

Ռուսաստանը պետք է նահանջի, քանի որ Թուրքիան մտադիր է մնալ Իդլիբում՝ գրեց պարբերականը, որը երեկ անչափ հետաքրքիր մի նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչու է Իդլիբն այդքան կարևոր Թուրքիայի համար, և ինչու է Ռուսաստանը խանգարում Թուրքիային:

Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջապես պաշտոնապես հաստատեց իր սպաների մահվան լուրը՝ առանց անուններ տալու: Մյուս կողմից՝ ահաբեկիչների հետ կապված ԶԼՄՆ-ներն արդեն իսկ հայտնի էին դարձրել նրանց. Իդլիբում վերջին օրերին զոհվել են ռուսական բանակի լեյտենանտ Վսեվոլդ Տրոֆիմովը, մայոր Բուլատ Ախմատյանովը, մայոր Ռուսլան Գիմադիևը, կապիտան Դմիտրի Մինովը:

Նյութն ամփոփենք տեղեկությամբ, որ ՄԱԿ-ը 30 միլիոն դոլար է հատկացրել Իդլիբում հումանիտար աղետի մեջ  հայտնված ազգաբնակչության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում