ԳԳոհար Սիմոնյան

Ռուսաստանն ու Չինաստանը ռևիզիոնիստական տերություններ են. Էսփեր

Ռուսաստանն ու Չինաստանը ռևիզիոնիստական տերություններ են. Էսփեր

Ռուսաստանն ու Չինաստանը ճնշում են գործադրում հարևան երկրների վրա: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:

Ջոն Հոփքինսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ Պաշտպանության նախարարը Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ռևիզիոնիստական ​​տերություններ, որոնք փորձում են վերաշարադրել միջազգային կարգն ու նորմերը»:

Հիշեցնենք, որ Էսփերի դեպքում նման հայտարարությունները նորություն չեն. 2019 թվականի աշնանը Պենտագոնի ղեկավարը նշել էր, որ ԱՄՆ-ը պետք է առավելություն հաստատի արհեստական ​​բանականության ոլորտում, որովհետև Չինաստանն ու Ռուսաստանն ընդլայնում են նոր տեխնոլոգիաները ռազմական ոլորտում գործածելու՝ իրենց ներուժը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում