Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Թրամփի իմփիչմենթը Սենատում տապալվեց

Թրամփի իմփիչմենթը Սենատում տապալվեց

Եվ  այսպես, գործող նախագահին իշխանությունից հեռացնելու՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ երրորդ փորձը ձախողվեց. հանրապետականների կողմից վերահսկվող Սենատն իր քվեարկությամբ (48 կողմ, 52 դեմ՝ առաջին մեղադրանքի դեպքում, 47 կողմ, 53 դեմ՝ երկրորդի ժամանակ) ի ցույց դրեց, որ ընդդիմախոսների կողմից Դոնալդ Թրամփի դեմ հարուցված մեղադրանքներն անհիմն են, իսկ իմփիչմենթը՝ անթույլատրելի:

Ի դեպ, ձայների տարբերությունն առաջին քվեարկության համեմատությամբ պայմանավորված է այն բանով, որ հանրապետական ​​սենատոր Միթ Ռոմնին առաջին մեղադրանքի հոդվածով քվեարկել էր իմփիչմենթի օգտին, իսկ երկրորդի պարագայում՝ դեմ:

Այն հանգամանքը, որ անցյալ տարվա սեպտեմբերին սկսված այս գործընթացը հենց Սենատում կարող էր ավարտվել ձախողմամբ, դեմոկրատներն անմիջապես էին զգուշացված՝ փոխանցում է BBC-ն:  

Մյուս կողմից, դեմոկրատներն իրենք էլ այդ մասին հրաշալի գիտեին, որովհետև Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին, օրինակ, մեկնաբանելով Սենատի քվեարկության հնարավոր արդյունքը, բազմիցս է հայտարարել, որ անկախ արդյունքներից՝ Դոնալդ Թրամփն ամեն դեպքում պատմության մեջ կմնա որպես Միացյալ Նահանգների երրորդ նախագահ, ում փորձել են պաշտոնանկ անել, և նա երբեք չի կարողանա ձերբազատվել այդ խարանից:

Քաղաքագետները, սակայն, կասկած չունեն, որ ի տարբերություն դեմոկրատների ինքնամխիթարության՝ Դոնալդ Թրամփն անպայման կփորձի օգտագործել Սենատի քվեարկության արդյունքները նախագահական մրցավազքում:

«Նա այս քվեարկությունն անպայման իր հաղթանակը կհամարի, նրա կողմնակիցները ևս մի անգամ կլսեն, որ իրենք քվեարկում են Վաշինգթոնի կայսրությանը դեմ դուրս եկած իրական հերոսի օգտին: Ես նույնիսկ չեմ բացառում, որ իմփիչմենթի այս ձեռնարկը նրան նոր ձայներ բերի, որոնց տերերը նախկինում չէին կարողանա ընտրություն անել»,- հայտարարել է Stony Brook համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Սանդերսը:

Ի դեպ, իմփիչմենթին զուգահեռ, CNN հեռուստաալիքը սոցհարցում էր իրականացնում, որով պարզ դարձավ, որ հարցվածների 51 տոկոսը կողմ է Թրամփի իմփիչմենթին:

Ինչպես երևում է, մի քանի տոկոսի տարբերությամբ, ԱՄՆ-ն իսկապես կիսված է, և միայն առաջիկա նախագահական մրցավազքը ցույց կտա, թե ընտրողները դեպի որ կողմը կհակվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում