Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Ասադի բանակն ազատագրել է ռազմավարական Սերաքիբը. Սիրիան այսօր

Ասադի բանակն ազատագրել է ռազմավարական Սերաքիբը.  Սիրիան այսօր

Փետրվարի 5-ի ողջ օրը և լույս 6-ի գիշերը  շարունակվել են թեժ մարտերը Սիրիայում:

Step News լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պայթյուններ են հնչել սիրիական Լաթակիայի արևմուտքում տեղակայված «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում: Ըստ նախնական տեղեկությունների՝ իսլամիստական խմբավորման գրոհայինները փորձել են հարվածներ հասցնել ռազմական օբյեկտին, օգտագործելով թռչող անօդաչու սարքեր:

Եվ չնայած այս պահին տեղեկություն չկա հարձակման հետևանքների մասին, հիշեցնենք, որ ահաբեկիչների գրոհներն այս ուղղությամբ նորություն չեն.  վերջին անգամ իսլամիստները փետրվարի 4-ին էին փորձել ԱԹՍ-ներով գրոհել «Հմեյմիմի» վրա, բայց ՀՕՊ ստորաբաժանումները «ПАНЬЦИРЬ-С»-ի միջոցով անմիջապես էին խոցել անօդաչուն:

Al Nour-ը հերթական տվյալներն է հրապարակել Սիրիայի Հալեպի նահանգում կառավարական ուժերի և զինված ընդդիմության զինյալների միջև տեղի ունեցած բախումների մասին՝ ընդգծելով, որ փետրվարի 5-ին Ասադի բանակին հաջողվել է ևս երկու գյուղ ազատագրել: Ըստ գործակալության՝ Զազրայա և Զամար բնակավայրերի համար մղված մարտերի ընթացքում կառավարական ուժերին հաջողվել է վերացնել ավելի քան 50 ահաբեկչի, վիրավորել մոտ հարյուրին: Քիչ չեն եղել նաև իսլամիստների զենքի ու զինամթերքի կորուստները:

Լոնդոնում գործող The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը Reuters գործակալության հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Իդլիբի նահանգում Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են ռազմավարական կարևորություն ունեցող Սերաքիբ քաղաքը:

Լուրը հաստատվեց նաև թուրքական մամուլում: Մասնավորապես,  Gazetduvar-ը գրեց, որ Ասադի բանակը հաղթական դրոշ է ծածանել քաղաքի կենտրոնում, իսկ փրկված գրոհայինները խուճապահար փախել են օդից մժեղների նման ներքև թափվող ռումբերի տարափի ներքո:

Այսպիսով, չնայած Էրդողանի սպառնալիքներին, սիրիական բանակն ահաբեկիչների հիմնական ապաստարանը դարձած Իդլիբ քաղաքից ընդամենը 15 կմ հեռավորությամբ է գտնվում: Եվ քանի որ Սերաքիբը տեղակայված է Լաթակիան և Հալեպը միացնող M4 մայրուղու և Հալեպն ու Դամասկոսը միացնող M5 մայրուղու խաչմերուկում, նշանակում է, որ Իդլիբն այժմ բոլոր կողմերից շրջափակված է, և անհնար է, որ քաղաքի ներսում ապաստանած  նուսրայականներին օժանդակող ուժեր, զենք ու զինամթերք ներս գա: Պակաս կարևոր չէ նաև ներսից, օրինակ, դեպի Հալեպ հնարավոր շարժի խափանումը, ինչն այսկերպ ապահովված է: 

Լուրն, ի դեպ խիստ զայրացրել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին, որը թուրքական մամուլի հավաստմամբ՝ ՌԴ-ին և՛ս մի անգամ կոչ է արել փոխել իր քաղաքականությունն Իդլիբում և չաջակցել Ասադի ուժերին:

Բայց Սիրիայի և Միջին Արևելքի հետ կապված խոշոր պլաններից բացի՝ ռուսներին, ինչպես երևում է, խիստ զայրացրել է այն հանգամանքը, որ Կամիշլի գյուղի մոտակայքում ամերիկյան զորքերը փետրվարի 3-ին առևանգել էին դեպի Իրաք ուղևորվող ռուսական ռազմական մեքենաները:

Այդ մասին, ի դեպ, հաղորդել էր նույն SOHR-ը, հավելելով, որ վերջին շրջանում ռուսների և ամերիկացիների միջև խիստ հաճախացել են նաև օդում ընդհարումները: Հենց այսօր էլ ամերիկյան ուղղաթիռները օդ էին բարձրացել՝ խափանելու ռուսական առաջխաղացումն Իդլիբի ուղղությամբ, բայց դատելով արդյունքներից՝ ապարդյուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում