ՄՄարիամ Մխիթարյան

Վրացական ընդդիմությունը վերսկսել է բողոքի ցույցերը

Վրացական ընդդիմությունը վերսկսել է բողոքի ցույցերը

Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները վերսկսել են բողոքի ցույցը խորհրդարանի մոտ, հայտնում է aliq.ge-ն: Ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանին զուգահեռ կանցկացվի «ամոթի միջանցք» բողոքի ակցիան: Նրանց պահանջը նույնն է՝ փոխել ընտրական համակարգը: Ցույցը պետք է սկսվեր երեկ, բայց Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով չեղարկվել էր: Քաղաքում հրդեհ էր բռնկվել երկհարկանի փայտաշեն տանը, որտեղ բնակվում էր սոցիալապես անապահով ընտանիքը: Հրշեջներին չի հաջողվել փրկել ընտանիքի անդամներին՝ մորը և չորս երեխային ու բարեկամուհուն: Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում