ՌՌոզա Խաչատրյան

Կյանքին սպառնացող վտանգ չկա. ԱՆ-ը՝ երթուղայինի վթարից տուժածների մասին

Կյանքին սպառնացող վտանգ չկա. ԱՆ-ը՝ երթուղայինի վթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել 99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ և հայտնել, որ նրանցից երեքը ունեն միջին ծանրության կոտրվածքներ, կյանքին սպառնացող վտանգ չկա:

«Երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ

Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել, և կան տուժածներ:

Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Ներկայումս բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում