ԳԳոհար Սիմոնյան

Ֆրանսիան, Իսպանիան ու Լյուքսեմբուրգը, հնարավոր է, ճանաչեն Պաղեստինի անկախությունը

Ֆրանսիան, Իսպանիան ու Լյուքսեմբուրգը, հնարավոր է, ճանաչեն Պաղեստինի անկախությունը

ԵՄ պաշտոնյաները Մահմուդ Աբբասի վարչակազմին հայտնել են, որ իրենք պատասխան քայլերի մի ամբողջ շարք են նախատեսել այն դեպքում, եթե Իսրայելն իրականացնի Հորդանանի հովիտը բռնազավթելու իր պլանը: Մասնավորապես, նշվել է, որ ի պատասխան այդ քայլի՝ եվրոպական մի շարք երկրներ հանդես կգան Պաղեստինի պետությունը ճանաչող համատեղ հայտարարությամբ:

Այս մասին հայտնի է դարձել Kan Bet ռադիոկայանին՝ բրյուսելյան աղբյուրների միջոցով:

Բացի այդ, ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Իսրայելում հետազոտական ​​և գիտական ​​ծրագրերի ֆինանսավորումը՝ միաժամանակ պաղեստինյան առաջնորդներին խնդրելով ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից ու հայտարարություններից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում