ՄՄարի Կոստանյան

«Նորմանդական քառյակը» հավանաբար կհանդիպի փետրվարին Մյունխենում

«Նորմանդական քառյակը» հավանաբար կհանդիպի փետրվարին Մյունխենում

Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված «Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը կարող է անցկացվել Մյունխենում փետրվարի 14-16-ը: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին հայտնել են Ուկրաինայի արտգործնախարարությունից:

Երեք տարվա ընթացքում առաջինն անգամ 2019-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «Նորմանդական քառյակի» երկրների գագաթնաժողովի ժամանակ կողմերը հուշագիր են ստորագրել ու պայմանավորվել չորս ամիս հետո հանդիպել Բեռլինում՝ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված աշխատանքները շարունակենլու նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում