ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը 20 հազարանոց զորակազմ է ուղարկում Ռուսաստանի սահմանի մոտ

ԱՄՆ-ը 20 հազարանոց զորակազմ է ուղարկում Ռուսաստանի սահմանի մոտ

Միացյալ Նահանգները վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ իր ամենամեծաթիվ զորախմբերն է ուղարկում Եվրոպա: Ռուսաստանի սահմանին մոտ եվրոպացիների հետ ուսումնավարժանքներ կանցկացնի 20 հազար ամերիկացի զինվորական, որոնք Եվրոպա կտեղափոխվեն ծանր զինտեխնիկայով:

Ուսումնավարժանքներն անցկացվում են այն ժամանակաշրջանում, երբ ՆԱՏՕ-ն իր դերակատարման ու անարդյունավետության համար առերեսվում է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմի խիստ քննադատության:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հյուսիսատլանտյան դաշինքը նկարագրել էր որպես «մեռած ուղեղ», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին  քննադատել էր ՆԱՏՕ-ին բավարար գումար չտրամադրելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում