ՄՄարի Կոստանյան

Թուրքիան ավելացնում է ռազմական ներկայությունն Իդլիբում

Թուրքիան ավելացնում է ռազմական ներկայությունն Իդլիբում

Թուրքիան լրացուցիչ զորախմբեր է ուղարկում Սիրիայի Իդլիբ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ զորախմբեր ուղարկելու նպատակը վերահսկման կենտրոնների ամրապնդումն է: Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները խոստացել էին Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում հարվածներ հասցնել «օրինական պաշտպանության նպատակով»:

Նախորդ օրը՝ փետրվարի 3-ին, Սիրիայի կառավարական ուժերը գրոհել էին Թուրքիայի զորախմբերի  հենակետերի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 6 թուրք զինվորական: Ի պատասխան՝ Թուրքիայի զինուժը հրետակոծել է սիրիական բանակի հենակետերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում