ՄՄարի Կոստանյան

2020-ի հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել

2020-ի հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել

Թուրքիայում կանանց դեմ ուղղված բռնություններն ու հանցագործությունները չեն դադարում, գրում է Ermenihaber-ը: «Վերջ կանանց սպանություններին» կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի հունվարին երկրում սպանվել է 27 կին։ Նրանցից 7-ին սպանել են այն տղամարդիկ, որոնց հետ ապրել են նույն հարկի տակ: Հինգ կանանց սպանել են նրանց օրինական ամուսինները, հինգին՝ որդիները, երկուսին՝ նախկին ամուսինները, մեկին՝ ազգականը և մեկին՝ նախկին զուգընկերը։

Որպես սպանության գործիք են ծառայել հիմնականում հրազենը կամ կտրող-ծակող գործիքները: 2019-ին Թուրքիայում սպանվել էր 474 կին, որոնցից 43-ը՝ հունվարին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում