ԱԱրևիկ Աբելյան

Կորոնավիրուսի զոհերի թիվն աճել է

Կորոնավիրուսի զոհերի թիվն աճել է

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերն աճել են՝ հասնելով 427-ի. դրանցից 64-ը՝ Հեբեյ նահանգում և մեկ օրվա ընթացքում: Մեկ օրում գրանցվել է նաև վարակման 2 հազար 345 դեպք: Նշենք, որ փետրվարի 3-ին հաղորդվում էր մահվան 361 դեպքի և 17 հազար 205 վարակվածի մասին:

Նորագույն տեսակի վիրուսը առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում: Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում