ԳԳոհար Սիմոնյան

Կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

Կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր գործիչ, «Ленфильм» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: Այս մասին հաղորդել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից:

«Խոր վշտով հայտնում ենք, որ փետրվարի 2-ին կյանքից հեռացավ արվեստաբանության գիտությունների թեկնածու, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պատվո լեգիոնի շքանշանակիր Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ղուկասյանը մասնակցել է ռուսական «Донская повесть», «Три толстяка», «Ася», «Король Лир», «Чужие письма», «Собачье сердце», «Идиот», «Мастер и Маргарита» և բազմաթիվ այլ ֆիլմերի ստեղծման աշխատանքներին:

Չկար որևէ մեկը, որ չսիրեր այդ շնորհալի, բարեսիրտ կնոջը՝ արձագանքել է նաև Ռուս կինոգործիչների միության խմբագիրների գիլդիան, ցավակցություն  հայտնելով Ղուկասյանի ընտանիքին և ընկերներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում