Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ԻՊ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը

ԻՊ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որով ստանձնել է  փետրվարի 2-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Amaq գործակալությունը:

«Մեր գրոհայինն ահաբեկչական հարձակում է իրականացրել Լոնդոնում՝ ի պատասխան կոալիցիոն երկրների քաղաքացիներին թիրախավորելու մեր կոչերին»,- ասվում է ԻՊ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին բրիտանական ոստիկանները Լոնդոնում վերացրել էին երիտասարդ մի տղայի, որը հարձակվել էր անցորդների վրա՝ վիրավորելով 3 հոգու: Նրա վրա հայտնաբերվել էր մահապարտի գոտի, ինչը ոստիկանությանը հիմք էր տվել կատարվածն ահաբեկչություն որակելու համար:

Արդեն փետրվարի 3-ին իրավապահները բացահայտել էին Լոնդոնում անցորդների վրա դանակով հարձակվողի ինքնությունը: Պարզվեց՝ նա 19-ամյա Սուդեշ Ամանն էր, որը հարձակումից անմիջապես առաջ էր վաղաժամ ազատվել բանտից: Ամանը 3 տարի 4 ամիս ժամանակով դատապարտվել էր «Իսլամական պետության» քարոզչական նյութերի տարածման 13 դրվագների մեղադրանքով, բայց պատժի կեսից էլ պակասն էր անցկացրել բանտում:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձան ահաբեկչի ինքնության վերաբերյալ մանրամասները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ մտադիր է կոշտ միջոցներ ձեռնարկել հակաահաբեկչական պայքարի և ահաբեկչության համար պատժամիջոցները խստացնելու հարցերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում