ԳԳոհար Սիմոնյան

Կործանված ինքնաթիռի առիթով Թեհրանն այլևս չի համագործակցի Կիևի հետ

Կործանված ինքնաթիռի առիթով Թեհրանն այլևս չի համագործակցի Կիևի հետ

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ МАУ-ի կործանված ինքնաթիռի առիթով դադարեցնում են համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այս մասին, TSN ուկրաինական հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի պատահարների հետաքննության բաժնի պետ Հասան Ռեզայեֆարը: Ըստ նրա՝ պատճառը Կիևի թույլատրած տեղեկատվական  արտահոսքն էր:

Փոխանցվում է, որ խոսքը մի աուդիո ձայնագրության մասին է, որը փոխանցվել էր Կիևին Թեհրանի կողմից՝ Boeing 737-ի կործանման հետաքննության շրջանակներում: Ձայնագրության մեջ իրանական ինքնաթիռի օդաչուն հայտնում է ցամաքային ծառայություններին, որ իր աչքերի առջև ինչ-որ հրթիռ է հարվածել  քաղաքացիական ինքնաթիռին:

Թե ինչպես է ձայնագրությունը հայտնվել լրատվամիջոցների ձեռքում, պարզ չէ, բայց դրա իսկությունն արդեն իսկ հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում