Aliq.ge լրատվական կայքը գրում է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին պատրաստվում են չեզոքացնել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին: Ըստ ՊԱԾ-ի նախկին պաշտոնյայի՝ այդ ծրագրի համար նրանք ֆինանսավորում են Ահմեդ Չատաևի ահաբեկչական խմբավորումը: Առավել ցնցող է Սոսո Գոգաշվիլիի այն պնդումը, թե «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման մեջքին կանգնած է նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։










