ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանցիների 70%-ից ավելին պատրաստ է փոխել մասնագիտությունը

Ռուսաստանցիների 70%-ից ավելին պատրաստ է փոխել մասնագիտությունը

Superjob ծառայության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռուսաստանցիների 72%-ը պատրաստ է փոխել մասնագիտությունը՝ գրում է «Իզվեստիա» թերթը:

Հարցվածների 44%-ը պատրաստ է արմատական ​​փոփոխության գործունեության շրջանակում: Եվս 28%-ը գերադասում է տիրապետել ևս մեկ մասնագիտության: 14%-ը պատրաստ է վերապատրաստման, առանց փոխելու գործունեության ոլորտը, և միայն 4%-ն է իրեն համարում բավարար որակավորված, 3%-ն էլ ընդհանրապես չի ցանկանում վերապատրաստվել կամ դրա հնարավորությունը չունի: Մնացածը դժվարացել են պատասխանել:

Հետազոտության տվյալներից հետևում է նաև, որ առավել պահպանողական են տարեցները և ավելի շատ եկամուտներ ստացողները: Ըստ հարցումների՝ 24 տարեկանից ցածր ռուսաստանցիների շրջանում 50%-ն է պատրաստ արմատապես փոխել գործունեության ոլորտը, 51%-ը  25-34 տարեկաններն են, 32%-ն էլ 45-ից բարձր են: Կարևոր նշանակություն ունի նաև աշխատավարձը: Օրինակ՝ զրոյից նոր մասնագիտություն է պատրաստ սովորել 30 հազար ռուբլուց ցածր աշխատավարձ ստացողների 51%-ը, իսկ 32%-ն են կազմում 80 հազար ռուբլի ստացողները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում