ՄՄարիամ Մխիթարյան

Պոլ Գոգենի ամենաեզակի քանդակը կեղծ է

Պոլ Գոգենի ամենաեզակի քանդակը կեղծ է

Պարզվել է, որ ֆրանսիացի հանրահայտ պոստիմպրեսիոնիստ Պոլ Գոգենի գլուխգործոցը համարվող «Եղջյուրներով գլուխը» քանդակը, որի համար Գեթթիի թանգարանը վճարել է 3-5 մլն դոլար, իրականում բոլորովին այլ վարպետի գործ է: Այդ մասին հայտնում է Artnet-ը:

Սկզբնապես համարվում էր, որ Գոգենը քանդակը ստեղծել է 1895-1897 թվականներին, երբ ապրում էր Թաիթիում, բայց այժմ դրա ստեղծման ամսաթիվը փոխվել է մինչև 1894 թվականը, երբ նկարիչը Ֆրանսիայում էր:

Այդ ստեղծագործության վրա չկա նաև Գոգենի ստորագրությունը, և նրա հեղինակության ապացույց է համարվել արվեստագետի օրագրում այս քանդակի երկու լուսանկարների առկայությունը: Թանգարանը քանդակն ընդունել է որպես վարպետի խորհրդանշական ինքնադիմանկար, և այդ մասին գրվել է մամուլի հրապարակումներում:

Նշվում է, որ հետազոտողները երկրորդ անգամ չեն հաստատել Գոգենի ստեղծագործության հեղինակ լինելը: Այժմ քանդակը չի ցուցադրվում թանգարանի սրահում, այն չի ներկայացվել նաև Օտտավայի և Լոնդոնի ազգային պատկերասրահներում Գոգենի ստեղծագործություններին նվիրված վերջին խոշոր ցուցահանդեսներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում