ՄՄարիամ Մխիթարյան

Շարունակե՛ք պայքարել. Սթալոնե

Շարունակե՛ք պայքարել. Սթալոնե

Հոլիվուդի կինոաստղ, 73-ամյա Սիլվեսթր Սթալոնեն իր Instagram-ում տեղադրել է փոքրիկ տեսանյութ, որում բաժանորդներին հորդորում է՝ շարունակե՛ք պայքարել: Դերասանը խոստովանել է, որ արթնանալով՝ երբեմն չի ցանկանում տեղից վեր կենալ, պարզապես ուզում է հանգստանալ: Նա այդ վիճակը նորմալ է համարում, բայց շուռումուռ գալուց հետո հասկանում է, որ պետք է գործել: Սթալոնեն սիրում է կրկնել «Ռոքքի» ֆիլմի գլխավոր հերոսի սիրած խոսքը՝ շարունակե՛ք պայքարել:

Երկրպագուներն էլ խոստովանել են, որ ինչքան էլ ճերմակ մազերը միշտ ներկող ծերացող Սթալոնեի նոր կերպարը ցնցող է, այնուամենայնիվ, նա դարձյալ գրավիչ է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում