Թեհրանն արձագանքել է իրանցի կարգավարների և իրանական օդանավի անձնակազմի միջև խոսակցության մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությանը: Ըստ նախագահի՝ արձանագրությունը վկայում է, որ Թեհրանն ի սկզբանե իմացել է ուկրաինական օդանավի հրթիռակոծման մասին:
Իրանի քաղաքացիական ավիացիայում տեղի ունեցած դեպքի հետաքննությամբ զբաղվող բաժի պետ Հասան Ռեզայեֆարն էլ հայտարարել է, որ Կիևն այդ հրապարակումով խախտել է միջազգային չափանիշները:

«Այդ տեղեկությունը աղետն ուսումնասիրող մասնագետների խմբին տրամադրված նյութերի թվում էր և, այն հրապարակելով, Ուկրաինան խախտել է պայմանավորվածությունը, ինչն իր ազդեցությունը կունենա երկու երկրների հարաբերությունների վրա: Մենք այլևս ոչ մի նյութ չենք փոխանցի Կիևին»,- հայտարարել է Ռեզայեֆարը:










