Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Կոսովոյի չճանաչված Հանրապետությունը չորս ամիս անց կառավարություն կունենա

Կոսովոյի չճանաչված Հանրապետությունը չորս ամիս անց կառավարություն կունենա

Կոսովոյի աջ արմատական «Ինքնորոշում» շարժման առաջնորդ Ալբինա Քուրթին և չափավոր դեմոկրատ Իսա Մուստաֆան, գրեթե չորս ամիս տևած ծանր բանակցություններից հետո, պայմանավորվել են նոր կառավարություն ձևավորելու հարցի շուրջ:

Փոխզիջման հասնելու վերաբերյալ լուրը հաղորդել է տեղական Koha Ditor պարբերականը: Նշվում է նաև, որ կառավարությունում կընդգրկվեն սերբ փոքրամասնության երկու ներկայացուցիչ: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածությանը, որոշվել է հարցի քննարկումն առայժմ հետաձգել՝ մինչև չճանաչված Հանրապետության ներկա նախագահ Հաշիմ Թաչիի պաշտոնավարման ավարտը:

Կաբինետը բաղկացած կլինի 15 նախարարությունից, որոնցից վեցը կտրվեն «Ինքնորոշում» շարժմանը, 6-ը՝ Դեմոկրատական ​​միության ներկայացուցիչներին, երկու տեղ առաջարկվել է սերբական կուսակցությանը, մեկ տեղ՝ այլ ազգային փոքրամասնությունների որևէ ներկայացուցչին:

Ակնկալվում է, որ հաջորդ երկուշաբթի տեղի կունենա խորհրդարանի նիստ, որի ժամանակ կընտրվի կառավարության ողջ կազմը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում