Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 4 միավոր ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարում, նվաճեց որակավորման փուլի խմբային հիմնական մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային՝ տուրի երկրորդ խաղում: 

Հայաստանի հավաքականն ավելի վաղ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ: Այսպիսով, վաստակելով 9 միավոր, խմբում առաջին տեղ գրավեց Բելգիայի հավաքականը: Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: B խմբի մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Փլեյ-օֆֆին կմասնակցեն բոլոր 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները, ընդհանուր առմամբ՝ 14 թիմ: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները (մեկական հանդիպում՝ մրցակցի և սեփական հարկի տակ)՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում:

Փլել-օֆֆը հաղթահարելու դեպքում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կնվաճի Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման փուլի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր: Այդ փուլում 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի, որոնց հաղթողները կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Երկրորդ տեղ գրաված լավագույն 6 թիմերը նույնպես դուրս կգան եզրափակիչ փուլ: Մյուս 2 թիմերը կվիճարկեն վերջին ուղեգիրն անցումային խաղերում և արդեն եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերած 14 թիմերի հետ կմիանան մրցաշարի տանտեր Նիդեռլանդների հավաքականին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում