Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը ոչնչացրել է «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» առաջնորդ Քասիմ ալ-Ռիմիին, ում գլխի համար 10 մլն դոլար էր խոստացել

ԱՄՆ-ը ոչնչացրել է «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» առաջնորդ Քասիմ ալ-Ռիմիին, ում գլխի համար  10 մլն դոլար էր խոստացել

ԱՄՆ Զինուժը թիրախավորված օդային հարված է հասցրել Եմենում «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» առաջնորդ Քասիմ ալ-Ռիմիի ապաստարանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը ՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրին:

«Չնայած մենք գիտենք  «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» առաջնորդ Քասիմ ալ-Ռիմիի մահվան մասին լուրը, Պաշտպանության գերատեսչությունը դեռ ոչինչ չի ասում հարցի վերաբերյալ»,- ասել է CNN-ի աղբյուրը:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար պարգևավճար էր խոստացել բոլոր նրանց, որոնք որևէ կարևոր տեղեկություն կհայտնեին «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» 41-ամյա ղեկավարի մասին, որին ԱՄՆ-ը աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկում 3-րդ «պատվավոր տեղն էր հատկացրել»:

Այժմ էլ հաղորդվում է, որ մի քանի ամիս շարունակ՝ Ալ-Ռիմին հետապնդվել է հետախուզական ծառայությունների և արբանյակային կապի միջոցով:

Նշենք նաև, որ Ռիմին առնվազն  երկու անգամ խուսափել է ստույգ մահից: Վերջին անգամ հենց այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը նոր էր ընտրվել ԱՄՆ նախագահ և անմիջապես հրահանգել էր՝ ոչնչացնել վտանգավոր ահաբեկչին:  

«Լա՛վ ծաղրեցինք քեզ, նարնջագույն մարդ»,- նախորդ ձախողված մահափորձից հետո ուղերձով Թրամփին էր դիմել Ալ-Ռիմին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում