ՄՄարի Կոստանյան

Հալեպում հրթիռակոծվել են մզկիթ ու մանկապարտեզ

Հալեպում հրթիռակոծվել են մզկիթ ու մանկապարտեզ

Զինված գրոհայինները Հալեպում հրթիռակոծել են մզկիթ ու մանկապարտեզ: Այդ կառույցները վերջերս էին վերանորոգվել, սակայն այսօր կրկին թիրախավորվել են: Զոհերից խուսափել հնարավոր է եղել միայն շնորհիվ այն բանի, որ հավատացյալները մզկիթում չեն եղել, դուրս են եկել հարձակումից մեկ ժամ առաջ: Մանկապարտեզի սաները ևս գրոհի ժամանակ կառույցում չեն եղել:

Մեկ ամսվա ընթացքում սա մզկիթի վրա արդեն հինգերորդ հարձակումն է: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել է, որ Իդլիբի ապառազմականացման գոտում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 34 դեպք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում