ՄՄարի Կոստանյան

Չինաստան այցելած բոլոր արտասահմանցիների մուտքը ԱՄՆ արգելված է

Չինաստան այցելած բոլոր արտասահմանցիների մուտքը ԱՄՆ արգելված է

Միացյալ Նահանգները հայտարարել է առողջապահական արտակարգ իրավիճակ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հրամանագրով Միացյալ Նահանգներ մուտքն արգելված է բոլոր այն արտասահմանցիների համար, որոնք վերջին երկու շաբաթում այցելել են Չինաստան: Միացյալ Նահանգների այն քաղաքացիները, որոնք Չինաստանից վերադառնում են հայրենիք, կարանտինի մեջ կմնան 14 օր:

Այս պահին միայն Չինաստանի տարածքում արձանագրվել է վարակի 12 հազար դեպք, ևս 100 դեպք գրանցվել է աշխարհի 22 երկրում: Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 260-ի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում