ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանը կստանա ԱՄՆ F-35 կործանիչներ

Լեհաստանը կստանա ԱՄՆ F-35 կործանիչներ

Լեհաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ են կնքել F-35 կործանիչների  հինգերորդ սերնդի 32 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր` հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դեմբլինում գտնվող ավիաբազայի տարածքում երկրի նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մաթեուշ Մորավեցկու և պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի մասնակցությամբ: Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ պայմանագրի արժեքը կազմում է 4,6 մլրդ դոլար: Մեկ ինքնաթիռի գինը 87 մլն դոլար է:

Համաձայնագիրը նախատեսում է նաև օդաչուների ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն: Առաջին կործանիչները Լեհաստան կառաքվեն 2026 թվականին: Օդաչուների պատրաստումը նախատեսված է սկսել 2024 թվականին ԱՄՆ-ում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում