ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն

Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն

ԵՄ խորհուրդը հաստատել է Brexit-ի պայմանագիրը: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա հունվարի 31-ին, վավերացված փաստաթղթերը կփոխանցվեն Լոնդոն և կհրապարակվեն հունվարի 31-ին: Դրանից հետո Մեծ Բրիտանիան կկարողանա լքել Եվրամիությունը կազմակերպությանն անդամակցելուց գրեթե 50 տարի անց: Մինչև  2020 թվականի վերջը կհաստատվի անցումային շրջան` որոշելու, թե 2021 թվականից ինչպես է իրականացվել Բրյուսելի և Լոնդոնի միջև համագործակցությունը առևտրի, քաղաքականության և այլ ոլորտներում: Այս ընթացքում Եվրամիության և Բրիտանիայի գործնական կյանքում ոչինչ չի փոխվի. Մեծ Բրիտանիան կմնա մաքսային միության մեջ և կպահպանի մուտքը ԵՄ ներքին շուկա: Ոչինչ չի փոխվի նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժի ոլորտում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում