Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Հայտնաբերվել է 1925-ին Բերմուդյան եռանկյունում անհետացած Cotopaxi նավը

Հայտնաբերվել է 1925-ին Բերմուդյան եռանկյունում անհետացած  Cotopaxi նավը

Ծովերի հատակն ուսումնասիրող մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են Cotopaxi նավը, որը 1925 թվականին խորհրդավոր կերպով անհետացել էր Բերմուդյան եռանկյունում: Այս մասին գրել է The New York Post-ը:

1925 թվականի նոյեմբերի 29-ին նավը դուրս էր եկել Հարավային Կարոլինայի Չարլսթոնի նավահանգստից՝ ուղևորվելով դեպի Հավանա, բայց այդպես էլ չէր հասել իր հանգրվանին: Իշխանությունները երկար ժամանակ էին փնտրել 32 ուղևորների մարմինները, որոնք այդպես էլ չէին հայտնաբերվել: Եվ ահա ստորջրյա հետազոտողների ու ծովային հնէաբանների խումբը նավը հայտնաբերում է մեր օրերում՝ Ֆլորիդայի Սբ. Օգոստինա նահանգի ափերից մոտ 35 մղոն հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ այս փաստը տեղ կգտնի «Նավաբեկության գաղտնիքները» ֆիլմի առաջին դրվագում, որը կցուցադրվի այս տարվա փետրվարի 9-ին՝ ժամը 20: 00-ին, The Science Channel-ի եթերում:

Հիշեցնենք, որ Բերմուդյան եռանկյունին, կամ ինչպես հաճախ նաև ասում են՝ Սատանայի եռանկյունին, անսովոր մի տարածք է Ատլանտյան օվկիանոսում՝ Մայամիի, Բերմուդայի և Պուերտո Ռիկոյի ընդհանուր մասում: Այստեղ բազմաթիվ նավեր ու ինքնաթիռներ են անհետացել, որոնցից և ոչ մեկը երբևէ չի գտնվել: Ընդ որում, բոլոր անհետացումները տեղի են ունեցել առանց վտանգի մասին ազդանշան տալու և հրաշալի եղանակային պայմաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում