Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիան այսօր. ռազմական գործողությունների ամփոփում

Սիրիան այսօր. ռազմական գործողությունների ամփոփում

Շարունակվում են թեժ մարտերը Սիրիայի Հալեպի նահանգում: Massar Press Net-ի փոխանցմամբ՝ Խան-Թուման քաղաքի մերձակայքում կառավարական ուժերը գրոհայիններից ազատագրել են խոշոր ալրագործարան, որը զինյալներն իրենց հիմնական հենակետն էին դարձրել, հուսալով ռևանշի հասնել Խան-Թումանում:

Baladi Network-ը փոխանցում է, որ  սիրիական բանակը հրթիռակոծել է Զեյթուն գյուղի տարածքում գտնվող զինյալների ապաստարանները՝ ոչնչացնելով մի քանի ամրություններ: Halab today-ի հաղորդմամբ՝ արդեն հունվարի 31-ին թեժ մարտեր են սպասվում Խալսա կարևոր գյուղի մոտակայքում:

«Իսլամական պետության» ահաբեկիչները պատասխանատվություն են ստանձնել Դեյր-էզ-Զորի նահանգի Խավիջայի շրջանում Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) անդամների վրա կատարված արյունոտ հարձակման համար: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հայտնում զոհերի մասին, բայց բոլորն են միաբերան պնդում, որ սպանվել է քուրդ զինյալ Ջումմա ալ-Ռաքքազը, որը Սիրիայի Դեմոկրատական ուժերի (ՍԴՀ), այսպես կոչված, «ներքին անվտանգության» ծառայության ղեկավարն էր և շատ կարևոր գործընկեր՝ ԱՄՆ-ի համար:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է «զինված ընդդիմության խմբավորումներին և ջիհադիստներին մոտ գտնվող ԶԼՄ-ների կողմից արված հայտարարությունները», ըստ որոնց՝ ռուսական օդուժը Իդլիբի նահանգի Արիխա գյուղի մերձակայքում ռումբեր է նետել հիվանդանոցների, բնակելի տների ու հացաթխման կետերի ուղղությամբ: Ըստ նախարարության պաշտոնական հայտարարության՝  «ընդդիմության հրապարակումները տեղեկատվական սադրանք են, քանի որ Իդլիբի այս շրջանում Ռուսաստանի ավիացիոն ուժերն ընդհանրապես մարտական ​​առաքելություն չեն իրականացրել»:

Damaskos News-ը հաղորդում է, որ հունվարի 30-ին սիրիական բանակը ջիհադական խմբավորումներից ազատագրել է Ջուբաս և Մարդիխ բնակավայրերը, որոնք գտնվում են Սերակիբ քաղաքից երկու կմ հեռավորության վրա:

Սա կարևոր տեղեկություն է այն պատճառով, որ վերոնշյալ բնակավայրերը մոտ են Մ -5 ավտոճանապարհի այն հատվածին, որը միացնում է Հալեպի և Դարաայի նահանգները: Մ-5 հատվածն, ի դեպ, մի քանի օր առաջ էր անցել սիրիական բանակի վերահսկողության տակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում