ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի ժնևյան բանակցություններն ամենաինտենսիվն են եղել վերջին տարիների ընթացքում: Կողմերը պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակում: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն այս կերպ է մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ժնևում տեղի ունեցած բանակցություններն ամենաինտենսիվն են եղել վերջին տարիներին: Կողմերը քննարկել են համանախագահների ներկայացրած օրակարգը: Այս կապակցությամբ, քննարկվել են 2019-ին ներկայացրած առաջարկները, մասնավորապես՝ երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը, հումանիտար փոխանակումը, սկզբունքներն ու տարրերը, որոնք կարգավորման հիմքն են կազմում, հատկապես Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու կետերը, և վերջապես՝ բանակցային գործընթացի ինտենսիվացումը:

Նախարարները մոտ ժամանակում կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել»,- հայտնել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում