ՄՄարի Կոստանյան

Պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք Դոմոդեդովոյում

Պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք Դոմոդեդովոյում

Սիմֆերոպոլից Մոսկվա թռիչք իրականացնող S7 ուղևորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում: Կին ուղևորը սպառնացել է պայթեցնել իրեն և օդանավի բոլոր ուղևորներին:

Շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչներից մեկը հայտնել է. «Կին ուղևորներից մեկը սպառնում էր պայթեցնել օդանավը»:

Օդանավում եղել է 195 ուղևոր: Կինը դուրս է եկել օդանավի սրահի միջանցք ու հայտարարել, որ իր մոտ պայթուցիկ սարք կա:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում