ՄՄարի Կոստանյան

Թբիլիսիում հարվածել են «Ռուսթավի 2-ի» նախկին տնօրենին

Թբիլիսիում հարվածել են «Ռուսթավի 2-ի» նախկին տնօրենին

Թբիլիսիի քաղաքային դատարանում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային: Նա հանդես էր գալիս որպես «Գլխավոր ալիքի» համասեփականատեր Գիորգի Ռուռուայի փաստաբան, որին մեղադրում են անօրինական զենք պահելու համար:

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել հարձակվողին: Իրավապահները հարցաքննում են նրան ու ևս երեք հոգու:  

«Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի նախկին ղեկավար Նիկա Գվարամիան աշխատանքից ազատվել է անցյալ տարվա հուլիսին, երբ հեռուստաալիքի սեփականատերերը փոխվեցին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում