ՌՌոզա Խաչատրյան

Թաներ Աքչամի «Սպանելու հրամաններ» գրքի շնորհանդեսը Փարիզում

Թաներ Աքչամի «Սպանելու հրամաններ» գրքի շնորհանդեսը Փարիզում

Փարիզում տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանելու հրամաններ» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լաքոտը:

«Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին և մասնակցել նրա հեղինակած «Սպանության պատվերները - Հայաստան 1915» շնորհանդեսին: Գրքում ներկայացված են պատմաբանի վերջին հետազոտությունները, որոնք հաստատում են օսմանյան փաստաթղթերի իսկությունը և վկայում են Հայոց ցեղասպանությանը հանգեցրած պետական ​​քաղաքականության մասին»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը Ֆեյսբուքի էջում:

Թուրք պատմաբանն իր հերթին գրել է, որ Ժոնատան Լաքոտին հանդիպել է 2018 թվականին Երևանում, որտեղ ընկերական ջերմ միջավայրում հրաշալի երեկո են ունեցել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում