ԳԳոհար Սիմոնյան

Սա անկախ պետություն ունենալու ձեր վերջին շանսն է. Քուշները՝ պաղեստինցիներին

Սա անկախ պետություն ունենալու ձեր վերջին շանսն է. Քուշները՝ պաղեստինցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, որ համարվում է Միջին Արևելքի խաղաղության՝ ամերիկյան նախագծի գլխավոր ճարտարապետը, CNN և Al Jazeera հեռուստաընկերությունների եթերում հայտարարել է, որ իրենց կարգավորման պլանն անկախ պետություն ունենալու՝ պաղեստինյան արաբների վերջին հնարավորությունն է:

Քուշները բացատրել է, որ Իսրայելն այսօր արագորեն ընդլայնվում է, որ բուռն շինարարություն է ընթանում Հրեաստանի և Սամարիայի հրեական բնակավայրերում, հետևաբար՝ պաղեստինյան արաբներն իրե՛նք պետք է շահագրգռված լինեն գլոբալ համաձայնագրի մակարդակով ամրագրել իրենց սահմանները:

«Եթե մենք այսօր այդ չենք անում, հաշվի առնելով Իսրայելի աճի տեմպերը, կարծում եմ, այլևս երբեք հնարավոր չի լինի դա անել... Հետևաբար, կարգավորման պլանն անկախ պետություն ունենալու՝ պաղեստինյան արաբների վերջին հնարավորությունն է: Մենք այդպես ենք տեսնում»,- ասել է Քուշները՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում:

Մոտ մեկ ժամ անց CNN-ին տված հարցազրույցում կրկնելով նույն միտքը, Քուշները հավելեց, թե իրենք մտադիր չեն ընդունել Իսրայելի կողմից Հրեաստանում և Սամարիայում պաղեստինյան տարածքների բռնակցման փաստը:

«Իրականությունն այն է, որ Իսրայելն արդեն այնտեղ է և չի՛ պատրաստվում հեռանալ: Ես աշխարհը չեմ ընկալում այնպիսին, ինչպիսին այն եղել է 1967 թվականին: Ես նայում եմ դրան այնպես, ինչպես տեսնում եմ 2020-ին»,- հայտարարել է Քուշները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում