ՄՄարիամ Մխիթարյան

Կատալոնիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Կատալոնիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Կատալոնիայի ղեկավար Ժոակիմ Տորան հայտարարել է Իսպանիայի հարավարևմտյան այս շրջանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Պատճառը տարածաշրջանի երկու խոշոր անջատողական կուսակցությունների միջև հակասությունն է: «Այս խորհրդարանը ապագա չունի: Անկախության կողմնակից երկու դաշնակից կուսակցությունները կանգնել են մի ուղու վրա, որը խարխլել է փոխադարձ վստահությունը», հայտարարել է Տորան: Երկու կուսակցությունների միջև տարաձայնություն առաջացավ այն ժամանակ, երբ ինքնավարության խորհրդարանը համաձայնեց Իսպանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ Կատալոնիայի պալատում Տորային զրկել պատգամավորական մանդատից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում