ԳԳոհար Սիմոնյան

Թրամփը խոստանում է Պաղեստինում ներկայացուցչական գրասենյակ բացել

Թրամփը խոստանում է Պաղեստինում ներկայացուցչական գրասենյակ բացել

Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստանում է Պաղեստինում ներկայացուցչական գրասենյակ բացել Մերձավոր Արևելքի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում, ինչպես նաև նախատեսում է շարունակել Պաղեստինին տրամադրվող օգնությունը: Այս մասին նշվում է ԱՄՆ  իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրում:

Նույն փաստաթղթում ասվում է, որ «այնքան, որքան ողջամիտ ու տեղին կհամարվի, Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի նաև Արևմտյան ափին և Գազային օգնություն տրամադրելու համար»:

Բացի այդ, վարչակազմը պարտավորվում է աջակցել միջազգային նախաձեռնություններին՝ պաղեստինցիներին օգնություն տրամադրելու, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման բարելավման, ազատ առևտրի ապահովման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում