Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

Մաարեթ ալ-Նուման ազատագրված է. Սիրիայի ռազմական գործողությունների ամփոփումը

Մաարեթ ալ-Նուման ազատագրված է. Սիրիայի ռազմական գործողությունների ամփոփումը

Ռուսաստանի օդուժը Սիրիայի Հալեպի նահանգում վաղ առավոտից գրոհել է «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման իսլամիստների և դաշնակից ավազակախմբերի դիրքերի վրա: Ազ-Զարբ և Զեյթուն բնակավայրերի տարածքում ցամաքից միացել է նաև Սիրիայի կառավարական բանակը: Խան- Թուման քաղաքի տարածքում ծանր մարտեր են ընթացել՝ տեղեկացնում է SANA-ն:

Սիրիայի Իդլիբի նահանգի հարավում Սիրիայի արաբական բանակի  և զինված ընդդիմության զինյալների միջև շփման գծում բախումները չեն դադարում: Արաբական մամուլի համաձայն՝ կառավարական ուժերի հրետանային ստորաբաժանումները գնդակոծում են Քաֆր Ուվեդի ծայրամասում գտնվող իսլամիստական ​​ամրությունները:

Միևնույն ժամանակ հաղորդվում է նահանգում ահաբեկիչների հիմնական հենակետը հանդիսացող Մաարեթ ալ-Նուման քաղաքի ազատագրման ոչ միայն բաղձալի, այլև բառի բուն իմաստով անհավատալի լուրը: Ոչ ոք հույս չուներ, որ ահաբեկիչներն այստեղ այդքան արագ կհանձնվեն: Չնայած դրան՝ ամեն րոպե լուրեր են շրջանառվում նաև քաղաքի մերձակայքում ընթացող ծանրագույն մարտերի վերաբերյալ: Ընդդիմադիր Baladi News-ը պնդում է, որ չնայած Ասադի բանակի հաջողություններին՝ ջիհադիստներն ուշ երեկոյան ոչնչացրել են կառավարական ուժերի տանկային և հետևակային մի քանի մարտական ​​մեքենա: Պետական SANA գործակալությունը դեռևս լուրը չի հաստատել:

Ռուսական օդուժը նույնիսկ այս պահին է ռմբակոծում Արաբա քաղաքի մոտակայքում դիրքավորված «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հենակետերը: Արևմտյան մամուլը գրում է, որ քաղաքացիական անձինք դժոխքի մեջ են հայտնվել այս ամենի հետևանքով: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, որ այդ դեպքում միայն հունվարի 28-ին մոտ 600 սիրիացի փախստական չէին վերադառնա Լիբանանից ու Հորդանանից և հավելում, որ երկիր վերադարձող փախստականներին «Ջեյդետ-Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետերում հումանիտար օգնություն է տրամադրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում