Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

Թուրք ցանցահենները հարձակում են գործել Հունաստանի, Կիպրոսի և Իրաքի կառավարական մարմինների վրա

Թուրք ցանցահենները հարձակում են գործել Հունաստանի, Կիպրոսի և Իրաքի կառավարական մարմինների վրա

Թուրքիայի ցանցահենները, հանդես գալով իշխանությունների անմիջական հրահանգով, տասնյակ հարձակումներ են գործել՝  փորձելով մուտք գործել եվրոպական ու մերձավորարևելյան երկրների կառավարական մարմինների տվյալների շտեմարան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչներին:

Հրապարակման համաձայն, գրանցվել է մոտ 30 նման հարձակում՝ նախարարությունների, դեսպանատների, անվտանգության ծառայությունների և ընկերությունների դեմ: Ընդ որում, որպես հիմնական թիրախ են մատնանշվում Հունաստանի և Կիպրոսի կառավարությունների փոստային սերվերները, Իրաքի կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տվյալների շտեմարանը:

Անկարայի ներգրավվածության մասին եզրակացությունն արվել է այն հիմքի վրա, որ ցանցահեններն ազգությամբ թուրք են, հարձակման են ենթարկվել աշխարհաքաղաքական տեսանկյունից Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող պետությունները, բոլոր հարձակումներն իրենց բնույթով նման են դրանից առաջ եղած հարձակումներին, որոնց առիթով արդեն իսկ ապացուցվել է Թուրքիայի ներգրավվածությունը:

Reuters-ը հիշեցնում է, որ Թուրքիայի ՆԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանությունից, բայց նաև նշել է, որ Թուրքիան ի՛նքն է պարբերաբար պայքարում այլ երկրների ցանցահենների հարձակման դեմ:

Հունաստանը հաղորդել է, որ չնայած պատահածին՝ իր տվյալների շտեմարանները հասանելի չեն դարձել, Իրաքը չի մեկնաբանել, իսկ Կիպրոսը նշել է, որ իրավասու մարմինները ժամանակին վնասազերծել են սպառնալիքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում