ՄՄարիամ Մխիթարյան

Դեմոկրատները Թրամփի դեմ պայքարում են հանրապետականների միջոցով

Դեմոկրատները Թրամփի դեմ պայքարում են հանրապետականների միջոցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատները պայքարում են հենց հանրապետականների ու հատկապես Թրամփին մոտ կանգնած նախկին պաշտոնյաների միջոցով: Այսօր նրանց թիվը համալրվել է ևս մեկով. նախագահին դեմ է դուրս եկել նրա ազգային անվտանգության հարցերով պաշտոնաթող խորհրդական Ջոն Բոլթոնը:

Իր հրատարակության պատրաստ գրքում նախկին խորհրդականը խոստովանել է, որ նախագահ Թրամփը փորձել է Ուկրաինային նախատեսված ֆինանսական օգնությունը հետաձգելով ստիպել Մինսկին հետաքննել դեմոկրատ Բայդենի և նրա որդու գործունեությունը: 2019-ի օգոստոսին Բոլթոնի հետ զրույցում Թրամփն ասել է, որ նախընտրում է 400 միլիոն դոլարի օգնությունը չուղարկել Ուկրաինա այնքան ժամանակ, քանի դեռ Կիևից տեղեկություններ չի ստացել Ուկրաինայում Ջո Բայդենի գործունեության հարցով հետաքննության արդյունքների մասին: Բայդենը համարվում է 2020-ի ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցը: Դեմոկրատները պնդում են, որ Բոլթոնը ցուցմունք տա իմփիչմենթի լսումների ժամանալ, սակայն Թրամփն ու Սպիտակ տունը դեմ են նրա մասնակցությանը:

Նախագահ Թրամփն արձագանքել է իր նախկին խորհրդականի հայտարարություններին: «Ես երբեք չեմ ասել Բոլթոնին, որ Ուկրաինային նախատեսված օգնությունը կապ ունի դեմոկրատների, այդ թվում՝ Բայդենի գործունեության հետաքննության հետ: Բոլթոնը դա ասել է, որպեսզի վաճառի գիրքը»:

ԱՄՆ լրատվամիջոցները տարածել են նաև տեսագրություն, որը հաստատում է, որ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին ազատել են հենց Թրամփի հրամանով: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հերքում էր այդ փաստը: Ուկրաինացի օլիգարխներ Պառնասն ու Ֆրումանն էլ հաստատել են, որ որոշումների կայացման հարցում մեծ դեր է խաղացել նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլյանին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում