Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը կարող է արագ և ճակատագրական հարված հասցնել Իրանին. գեներալ Դեպտուլա

ԱՄՆ-ը կարող է արագ և ճակատագրական հարված հասցնել Իրանին. գեներալ Դեպտուլա

Միացյալ Նահանգները կարող են արագ և ճակատագրական հարված հասցնել Իրանին` օգտագործելով հինգերորդ սերնդի F-22 Raptor, F-35 Lightning II կործանիչները, ինչպես նաև B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչները: Այս մասին Breaking Defence-ում գրել է ամերիկյան գեներալ-լեյտենանտ Դեյվիդ Դեպտուլան:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիացիոն հետախուզության շտաբի հրամանատարի նախկին տեղակալն այս ինքնաթիռների գործածումը համարել է ասիմետրիկ արձագանքման մեթոդ, որը պատերազմի դեպքում թույլ կտա խուսափել խոցելի լինելուց:

Ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչներն, ըստ գեներալ-լեյտենանտի, կկարողանան արագորեն ոչնչացնել Իրանի առանցքային ենթակառուցվածքները, հետևաբար, Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ անմիջական պատերազմում հաղթանակ տանել:

Միևնույն ժամանակ գեներալ-լեյտենանտը գլխավոր սպառնալիք է համարել իրանական բալիստիկ և թևավոր հրթիռները, անօդաչու սարքերը, մարտական ​​ինքնաթիռներն ու կիբեր գործողությունները: Զինվորականը նշել է նաև Իրանի հակաօդային պաշտպանության առկա համակարգերը:

«Ժամանակակից օդատիեզերական հզորության վրա հիմնված մահացու զենքերի ճիշտ գործածումն ու հավելյալ հարձակողական կիբեր գործողությունները կարող են հանգեցնել Իրանի տնտեսության փլուզմանը, նրա ռազմական ուժերի տապալմանը, միջուկային ծրագրերի թուլացմանը և տարածաշրջանային ազդեցության զսպմանը»,- եզրափակել է Դեպտուլան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում