Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

«Լելո՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն առաջին անգամ ստվերային կառավարություն կազմ կհրապարակի

«Լելո՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն առաջին անգամ ստվերային կառավարություն կազմ կհրապարակի

TBS բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեի «Լելո՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը Վրաստանի անկախ պատմության մեջ առաջին անգամ կներկայացնի իր ստվերային կառավարության կազմը: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդը:

Անցյալ տարվա դեկտեմբերին հիմնված կուսակցության անդամները հիմնականում գործարար շրջանակներից են և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Ընդ որում, ինչպես վկայում է վրացական մամուլը, կուսակցությունը արագ տեմպերով աճում է:

«Ակնկալիքները մեծ են, և ես հավաստիացնում եմ, որ մենք դրանք արդարացնելու ենք: Սա մի կուսակցություն է, որը միայն իշխանության համար չի պայքարում: Մենք մարդիկ ենք, ովքեր կարող են փոխել բարդ իրավիճակը: Գարնանը կներկայացնենք մեր ստվերային կաբինետը, և ընտրողներն ընտրություններից մի քանի ամիս առաջ կիմանան նաև կուսակցության ծրագրի մասին»,- ասել է Խազարաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հոկտեմբերին: Արդեն հայտնի է, որ «Լելոն» ընտրություններին կմասնակցի «Կառուցման շարժում» և «Նոր աջեր» կուսակցությունների հետ դաշինքով:

Նշենք նաև, որ Խազարաձեն որոշեց մեծ քաղաքականություն մտնել այն բանից հետո, երբ նրա և իր գործընկեր Բադրի Ջափափարիձեի դեմ քրեական գործ հարուցվեց: Նրանք մեղադրվում են TBC Bank-ի միջոցով 17 միլիոն դոլար փող լվանալու մեջ: Գործարարները հայտարարել են, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից վարվող հետապնդում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում