Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

Գանցը Նեթանյահուի հետ չի մեկնի Վաշինգթոն՝ Թրամփի հետ հանդիպելու

Գանցը Նեթանյահուի հետ չի մեկնի Վաշինգթոն՝ Թրամփի հետ հանդիպելու

Հունվարի 25-ի երեկոյան Իսրայելի «Կախոլ Լավան» կուսակցության նախագահ և վարչապետ Բենիամին Նեթանահուի հիմնական մրցակից Բենի Գանցը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ԱՄՆ կատարելիք ուղևորության հետ:

Գանցը հայտարարել է, որ չի՛ միանա Իսրայելի վարչապետ Նեթանյահուին՝ Վաշինգթոն կատարելիք ուղևորության ընթացքում: Եվ չնայած նրան, որ համաձայն է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ Սպիտակ տան ծրագիրը Վաշինգթոնում քննարկելու՝ Թրամփի առաջարկին, այնուամենայնիվ,  մտադիր է Իսրայելի վարչապետից առանձին մեկնել:

«Հանդիպումից անմիջապես հետո ես կվերադառնամ Իսրայել՝ Նեթանյահուին անձեռնմխելիությունից զրկելու պայքարը շարունակելու համար»,- հավելել է Գանցը, որի խոսքը հեռարձակվեց նաև Ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա հիմնական մրցակից Բենի Գանցի հետ հունվարի 27-ին Սպիտակ տանը հանդիպելու իր մտադրության մասին: Փոխանցվում էր, որ Թրամփը պատրաստվում է երկու գործիչների հետ միասին քննարկել Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ վարչակարգի մշակած պլանը, որը մեդիայում հայտնի է «Դարի գործարք» անունով և որի առնչությամբ ԶԼՄ-ներում հաճախ են հակասական տեղեկություններ հայտնվում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում